Javascript must be enabled to continue!
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
View through CrossRef
Սննդամթերքի անվտանգության խնդիրն ունի կենսական նշանակություն, քանի որ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում այն կարող է տարբեր ախտածին մանրէների աղբյուր հանդիսանալ: Սննդի միջոցով տարածվող բազմաթիվ հիվանդությունների պատճառը դրանում առկա ախտածին միկրոօրգանիզմներ են, քանի որ մարդու առողջությանը ուղղակիորեն սպառնացող հիվանդությունների հարուցիչներից բացի, ախտածին մանրէները կարող են հանգեցնել բնակչության թունավորման՝ սննդի ախտահարման միջոցով: Հետևաբար, սննդի փորձաքննությունն ունի կարևոր նշանակություն հանրային առողջության պահպանման գործում (գործընթացում): Սննդի փորձաքննության պարտադիր մաս են կազմում դրանց անվտանգության, մասնավորապես՝ մանրէաբանական ցուցանիշների որոշումը: Յուրաքանչյուր սննդամթերքի համար որոշվում են իրեն մենահատուկ մանրէաբանական ցուցանիշներ, որոնք սահմանվում և նորմավորվում են տվյալ սննդատեսակի ոլորտը վերահսկող տեխնիկական կանոնակարգերով: Տեխնիկական կանոնակարգերով նորմավորվող մանրէների հայտնաբերումը սննդի փորձանմուշում մեծամասամբ իրականացվում է ընտրողական ագարային սննդամիջավայրերում
աճած գաղութների հաշվարկման մեթոդով: Նշված մեթոդը համարվում է «ոսկե ստանդարտ»,
որն ընկած է ISO հավաստագրում ունեցող մի շարք միջազգային ստանդարտների հիմքում (ISO 4831:2006, ISO 6579-1:2017, ISO 6888-2:2021, ISO 4833-2:2013) և բավականին ճշգրիտ մեթոդ է, սակայն և ժամանակատար: Երբեմն սննդային փորձաքննություններում էական է հետազոտության արդյունքների ստացման տևողությունը, հատկապես զանգվածային թունավորումների դեպքում: Այս տեսանկունից կարևոր է նոր, ավելի արագ իրականացվող մեթոդների կիրառումը, ինչպիսիք են ԴՆԹ-ի անջատման կիտերի վրա հիմնված իրական ժամանակի ՊՇՌ մեթոդը և նուկլեինաթթուների հաջորդականության վրա հիմնված ամպլիֆիկացումը (ՆՀԱ):
Բանալի բառեր. սննդամթերքի փորձաքննություն, մանրէաբանական աղտոտվածություն,
կենսասենսորներ, ախտածին բակտերիաներ, պոլիմերազային շղթայական ռեակցիա:
National Bureau of Expertises, the Republic of Armenia
Title: ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Description:
Սննդամթերքի անվտանգության խնդիրն ունի կենսական նշանակություն, քանի որ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում այն կարող է տարբեր ախտածին մանրէների աղբյուր հանդիսանալ: Սննդի միջոցով տարածվող բազմաթիվ հիվանդությունների պատճառը դրանում առկա ախտածին միկրոօրգանիզմներ են, քանի որ մարդու առողջությանը ուղղակիորեն սպառնացող հիվանդությունների հարուցիչներից բացի, ախտածին մանրէները կարող են հանգեցնել բնակչության թունավորման՝ սննդի ախտահարման միջոցով: Հետևաբար, սննդի փորձաքննությունն ունի կարևոր նշանակություն հանրային առողջության պահպանման գործում (գործընթացում): Սննդի փորձաքննության պարտադիր մաս են կազմում դրանց անվտանգության, մասնավորապես՝ մանրէաբանական ցուցանիշների որոշումը: Յուրաքանչյուր սննդամթերքի համար որոշվում են իրեն մենահատուկ մանրէաբանական ցուցանիշներ, որոնք սահմանվում և նորմավորվում են տվյալ սննդատեսակի ոլորտը վերահսկող տեխնիկական կանոնակարգերով: Տեխնիկական կանոնակարգերով նորմավորվող մանրէների հայտնաբերումը սննդի փորձանմուշում մեծամասամբ իրականացվում է ընտրողական ագարային սննդամիջավայրերում
աճած գաղութների հաշվարկման մեթոդով: Նշված մեթոդը համարվում է «ոսկե ստանդարտ»,
որն ընկած է ISO հավաստագրում ունեցող մի շարք միջազգային ստանդարտների հիմքում (ISO 4831:2006, ISO 6579-1:2017, ISO 6888-2:2021, ISO 4833-2:2013) և բավականին ճշգրիտ մեթոդ է, սակայն և ժամանակատար: Երբեմն սննդային փորձաքննություններում էական է հետազոտության արդյունքների ստացման տևողությունը, հատկապես զանգվածային թունավորումների դեպքում: Այս տեսանկունից կարևոր է նոր, ավելի արագ իրականացվող մեթոդների կիրառումը, ինչպիսիք են ԴՆԹ-ի անջատման կիտերի վրա հիմնված իրական ժամանակի ՊՇՌ մեթոդը և նուկլեինաթթուների հաջորդականության վրա հիմնված ամպլիֆիկացումը (ՆՀԱ):
Բանալի բառեր.
սննդամթերքի փորձաքննություն, մանրէաբանական աղտոտվածություն,
կենսասենսորներ, ախտածին բակտերիաներ, պոլիմերազային շղթայական ռեակցիա:.
Related Results
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
Մեծ է զբոսաշրջության դերը մարդկանց հանգստի կազմակերպման, միջմշակութային հաղորդակցության ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, էկոլոգիական խ...
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ՝ ՈՐՊԵՍ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Համակարգչային ծրագրի՝ որպես ոչ նյութական ակտիվի շուկայական արժեքի որոշման մեթոդաբանությունը համապատասխան ոլորտային գիտամեթոդական մշակումներում այդքան էլ հստակեցված կերպով չի ներկայ...
Karen Jeppe und die Rettung Während des Völkermordes verschleppter Armenier

Հայ ժողովրդի մեծ երախտավոր և հումանիստ՝ դանիուհի օրիորդ Կարեն Եպեն, 1922 թ․ հաստատվելով Հալեպում, Ազգերի լիգայի նյութական աջակցությամբ ձեռնամուխ եղավ ցեղասպանության ընթացքում առևան...
The Impact of International Scientific Conferences on Scientific Communities and Their Environment

International scientific conferences, symposiums and forums offer and provide a unique opportunity to raise awareness of research findings faster and more effectively than any othe...
Market Capitalization Assessment of Pernod Ricard Corporation. Application of Wacc Calculation

In the article, we have assessed the most significant financial indicators of the Pernod Ricard Corporation, with the aim of revealing the effectiveness of the corporation’s capita...
Դվին ամրոց-սրբավայրը պատմամշակութային համատեքստում

Հոդվածում ներկայացված է Դվին հնավայրի մ. թ. ա. III հազարամյակից սկսած մինչև մ. թ. IV դարն ընդգրկող մշակութային շերտերում ամրոց-սրբավայր զույգի ավանդապահ տևականության բնութագիրը: Պա...
Հայերը պարսկալեզու մշակութային աշխարհում. Նութերի ժողովածում

Ժողովածուն լուսաբանում է ուշմիջնադարյան երկլեզու պարսկերեն-
հայերեն և հայերեն-պարսկերեն մատենակից բառարաններում պարսկերեն
բառանյութի, մերձավորարևելյան բազմամշակութային միջավայրում ...
Վիզուալիզացիոն մեթոդների կիրառումը ժամանակակից ճառագայթային ուռուցքաբանությունում

В связи с широким внедрением в клиническую практику современных методов лучевой терапии, позволяющих увеличить точность доставки поглощенных доз, оптимизация планирования облучения...