Search engine for discovering works of Art, research articles, and books related to Art and Culture
ShareThis
Javascript must be enabled to continue!

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

View through CrossRef
Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝ – տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը; – ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:
Title: ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Description:
Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝ – տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը; – ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:.

Related Results

SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
Գրքում ներկայացված է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու (1710-1780) «Ջամբռ»-ի լրացված քննական բնագիրը՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Ս...
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
Մինչև 1840-ական թվականները Գյումրի-Ալեքսանդրապոլն աննշան գյուղաքաղաք էր՝ հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող ազգաբնակչությամբ: Սակայն, XIX դ. կեսերից սկսած՝ նորաստեղծ քաղաքը ուն...
ԱՆՏԻՈՔԻ ԴԵՐԸ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ THE ROLE OF ANTIOCH IN THE POLICY OF LEVON THE
ԱՆՏԻՈՔԻ ԴԵՐԸ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ THE ROLE OF ANTIOCH IN THE POLICY OF LEVON THE
Starting from 1176, a group of high-ranking Armenian clerics close to Nersēs of Lambron, the Bishop of Tarsus, in response to the 9th point of the demand set forth by Manuel I Komn...
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
As a result of the influence of information and telecommunication technologies on the development of modern economic and management systems, the global economy was radically transf...
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
Մեծ է զբոսաշրջության դերը մարդկանց հանգստի կազմակերպման, միջմշակութային հաղորդակցության ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, էկոլոգիական խ...
LEVON KHACHIKIAN WORKS VOLUME II
LEVON KHACHIKIAN WORKS VOLUME II
«Աշխատությունների» սույն հատորը ամփոփում է ակադ. Լևոն Խաչիկյանի` հայոց միջնադարյան իշխանական տների և վարչական կազմավորումների, գաղթօջախների ու բնակավայրերի պատմությանը վերաբերող ու...

Back to Top