Javascript must be enabled to continue!
«Հրամանատրում առաջադրանքի միջոցով». Ինչերե՞ն է /
View through CrossRef
Վերը ներկայացված լեզվական ու բովանդակային (իմաստային) վերլուծությունները հիմնավոր կերպով և աներկբայորեն ապացուցում են, որ “Mission Command” (“Auftragstaktik”) կոչվող հասկացությունը նշագրելու համար «ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» արտահայտության գործածությունը և´ լեզվական, և´ իմաստային առումներով ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ:
Դրա հետ մեկտեղ նշենք, որ այս հասկացության համար որպես հայերեն տերմին «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսում 2011 թվականից ի վեր գործածվում է «ԱՌԱՋԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»-ը: Այն արձանագրված է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում մշակված տերմինների բացատրական բառարանում14, որը, ի դեպ, ներառված է ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսի, այնպես էլ ՌԴ պաշտպանության նախարարության զինվորական համալսարանի
գրադարանների ֆոնդերում:
∗∗∗
Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկը ոչ թե գիտական է, այլ այն պնդումն է, թե բոլոր փաստաթղթերում գործածված են այն արտահայտությունները, որոնց դեմ գիտականության դիրքերից հանդես ենք գալիս մենք:
Սովետական Հայաստանը իր գոյության չորս տասնամյակներում ստեղծել էր շատ ավելի մեծ ծավալներով փաստաթղթային և այլ տպագիր նյութեր, որոնցում գործածվում էին «սովետական ռեսպուբլիկա», «սոցիալիստական ռևոլյուցիա», «պարտիա» և այլ արտահայտություններ: Սակայն առաջնորդվելով հայերենի անաղարտության ու հայեցի զարգացման սկզբունքներով` Կառավարությանն առընթեր Տերմինաբանական կոմիտեն
ընդունեց որոշում, որով դրանց փոխարեն մտցվում էին «խորհրդային հանրապետություն», «հեղափոխություն», «կուսակցություն» և այլ հայերեն համարժեքներ15:
Համոզված ենք, որ հայոց ազգային պետությունը պակաս չափով չէ մտահոգվում հայերենի ապագայով և նրա «հայկազեան լեզուի» կերպարանքը վերականգնելու խնդրով:
National Defense Research University
Title: «Հրամանատրում առաջադրանքի միջոցով». Ինչերե՞ն է /
Description:
Վերը ներկայացված լեզվական ու բովանդակային (իմաստային) վերլուծությունները հիմնավոր կերպով և աներկբայորեն ապացուցում են, որ “Mission Command” (“Auftragstaktik”) կոչվող հասկացությունը նշագրելու համար «ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» արտահայտության գործածությունը և´ լեզվական, և´ իմաստային առումներով ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ:
Դրա հետ մեկտեղ նշենք, որ այս հասկացության համար որպես հայերեն տերմին «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսում 2011 թվականից ի վեր գործածվում է «ԱՌԱՋԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»-ը: Այն արձանագրված է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում մշակված տերմինների բացատրական բառարանում14, որը, ի դեպ, ներառված է ինչպես ԱՄՆ-ի Կոնգրեսի, այնպես էլ ՌԴ պաշտպանության նախարարության զինվորական համալսարանի
գրադարանների ֆոնդերում:
∗∗∗
Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկը ոչ թե գիտական է, այլ այն պնդումն է, թե բոլոր փաստաթղթերում գործածված են այն արտահայտությունները, որոնց դեմ գիտականության դիրքերից հանդես ենք գալիս մենք:
Սովետական Հայաստանը իր գոյության չորս տասնամյակներում ստեղծել էր շատ ավելի մեծ ծավալներով փաստաթղթային և այլ տպագիր նյութեր, որոնցում գործածվում էին «սովետական ռեսպուբլիկա», «սոցիալիստական ռևոլյուցիա», «պարտիա» և այլ արտահայտություններ: Սակայն առաջնորդվելով հայերենի անաղարտության ու հայեցի զարգացման սկզբունքներով` Կառավարությանն առընթեր Տերմինաբանական կոմիտեն
ընդունեց որոշում, որով դրանց փոխարեն մտցվում էին «խորհրդային հանրապետություն», «հեղափոխություն», «կուսակցություն» և այլ հայերեն համարժեքներ15:
Համոզված ենք, որ հայոց ազգային պետությունը պակաս չափով չէ մտահոգվում հայերենի ապագայով և նրա «հայկազեան լեզուի» կերպարանքը վերականգնելու խնդրով:.
Related Results
Karen Jeppe und die Rettung Während des Völkermordes verschleppter Armenier

Հայ ժողովրդի մեծ երախտավոր և հումանիստ՝ դանիուհի օրիորդ Կարեն Եպեն, 1922 թ․ հաստատվելով Հալեպում, Ազգերի լիգայի նյութական աջակցությամբ ձեռնամուխ եղավ ցեղասպանության ընթացքում առևան...
Der genozid an den armeniern als kontinuierliches verbrechen von 1894 bis 1923. Ein kurzer überblick

Յօդուածում լուսաբանւում է 1894—1923 թթ․ հայ ժողովրդի հանդէպ Օսմանեան պետութեան իշխող վարչակարգերի համակարգուած կերպով իրականացրած ցեղասպանութիւնը՝ որպէս մէկ միասնական շարունակական ...
Armenian Manuscript-Related Articles in the Pages of the “Bazmavep” in the 19th Century

In the 19th century, publication of the descriptions and studies of Armenian manuscripts began through the manuscript catalogues and the publication of articles in Armenian periodi...
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ՝ ՈՐՊԵՍ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԻ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Համակարգչային ծրագրի՝ որպես ոչ նյութական ակտիվի շուկայական արժեքի որոշման մեթոդաբանությունը համապատասխան ոլորտային գիտամեթոդական մշակումներում այդքան էլ հստակեցված կերպով չի ներկայ...
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Սննդամթերքի անվտանգության խնդիրն ունի կենսական նշանակություն, քանի որ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում այն կարող է տարբեր ախտածին մանրէների աղբյուր հանդիսանալ: Սննդի միջ...
ԲՈՒՀ-կազմակերպություն համագործակցության ինստիտուցիոնալ խնդիրները ՀՀ-ում

Բուհ-կազմակերպություն համագործակցության ուսումնասիրության հիմքային բնութագիչներից է ենթակառուցվածքների կամ մասնագիտացված կառույցների առկայությունը համալսարաններում: Համալսարանների ...
The Philosophy of Narration in Ghazaros Aghayan’s Tales

The subject of the study is the opening and closing formulas of the fairy tales of Ghazaros Aghayan, one of the famous figures of Armenian classical literature, that have been stud...
Life Extempore: Trials of Ruination in the Twilight Zone of Soviet Industry

This essay attends to the temporal and material relations through which the former Soviet proletariat and former factory directors pull the remnants of the socialist factory into r...