Search engine for discovering works of Art, research articles, and books related to Art and Culture
ShareThis
Javascript must be enabled to continue!

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

View through CrossRef
Հոդվածում նշվում են վարչատարածքային միավորի քրեածին և զոհածին բնութագրերի վերաբերյալ տեսակետներ։ Ընգծվում է, որ ինչպես քրեածին, այնպես էլ զոհածին իրավիճակները դրսևորվում են որոշակի տարածքում: Հիմնավորվում է այն գաղափարը, որ տարածքի առանձնահատկությունները նպաստում են հանցանքի կատարմանը, կամ պա¬տասխանատվությունից խուսափելու համար, կամ ուղղակի հոգեբանական ազ¬դեցություն են գործում քրեածին և զոհածին վարքի դրսևորման վրա: Այս առումով ակնհայտ է դառնում վար¬չա¬տարածքային միավորի քրեաբանական փորձաքննության իրականացման անհրաժեշ¬տու¬թյունը: Հեղինակը ներկայացնում է վարչական միավորի քրեագիտական փորձաքննության ընդհանրացված բնութագիրը՝ ընդգծելով, որ այն էմպիրիկ հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել որոշակի տարածքում առկա կամ կանխատեսվող քրեածին և զոհածին գործոնները՝ դրանց նկատմամբ կանխարգելիչ ներգործություն ապահովելու համար: Հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային միավորի քրեաբանական փորձաքննություն չի իրականացվում, ինչը հե¬տևանք է համապատասխան իրավական կարգավորումների բացակայության: Բացարձակապես ակնհայտ է, որ գործում են հանցավորության հատուկ կան¬խարգելում իրականացնող մար¬մին¬ների գոր¬ծունեությունը կանոնակարգող իրավական ակտեր, որոնք պահանջում են կատարել վեր¬լուծական աշխատանք: Հեղինակը հանգում է այն եզակացության, որ դա չի նույնանում փորձաքննության իրականացման հետ, և տվյալ խնդիրը պահաջում է հետագա հետազոտություններ համապատասխան իրավական կար¬գա¬վորումների իրականացման նպատակով: Գիտական հետազոտությունների վերլուծության հիման վրա հեղինակը գալիս է նաև այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել ինչպես «Հանցագործությունների կանխարգել¬ման մասին» օրենք, որով հնրավորություն կընձեռնվի իրականացնել քրեաբանական փորձաքննության իրականաց¬ման ընդհանուր իրավական կարգավորումը, այնպես էլ «Քրեա¬բա¬նական փորձաքննության մա¬սին» օ¬րենք, որը, թույլ կտա կանոնակարգել քրեաբանական փորձաքննու¬թյան հասկացությունը, խնդիրները, կազ¬¬մա¬¬կերպման և անցկացման սկզբունք¬ները, օբյեկտները, քրեաբանական փորձաքննության տեսակները, փորձաքննու¬թյուններ նշանակող և անց¬կացնող մարմինների կարգավիճակը, փոր¬ձա¬քննու¬թյան եզրակացությանը ներ¬¬կայացվող պահանջները և այլ հարաբերու¬թյուն¬ներ: Բացի այդ, հեղինակն առաջարկում է վերոհիշյալ օրենքների դրույթների մանրամասն կա¬նոնակարգման նպատակով ընդունել համապա¬տաս¬խան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև ապահովել գործող ակտերի պատշաճ համապատասխանությունը հոդվածում առաջարկվող կանոնակարգերին։ Բանալի բառեր. վարչատարածքային միավորի քրեաբանական փորձաքննություն, տարածք, քրեածին գործոն, զոհածին գործոն:
Title: ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Description:
Հոդվածում նշվում են վարչատարածքային միավորի քրեածին և զոհածին բնութագրերի վերաբերյալ տեսակետներ։ Ընգծվում է, որ ինչպես քրեածին, այնպես էլ զոհածին իրավիճակները դրսևորվում են որոշակի տարածքում: Հիմնավորվում է այն գաղափարը, որ տարածքի առանձնահատկությունները նպաստում են հանցանքի կատարմանը, կամ պա¬տասխանատվությունից խուսափելու համար, կամ ուղղակի հոգեբանական ազ¬դեցություն են գործում քրեածին և զոհածին վարքի դրսևորման վրա: Այս առումով ակնհայտ է դառնում վար¬չա¬տարածքային միավորի քրեաբանական փորձաքննության իրականացման անհրաժեշ¬տու¬թյունը: Հեղինակը ներկայացնում է վարչական միավորի քրեագիտական փորձաքննության ընդհանրացված բնութագիրը՝ ընդգծելով, որ այն էմպիրիկ հետազոտություն է, որի նպատակն է բացահայտել որոշակի տարածքում առկա կամ կանխատեսվող քրեածին և զոհածին գործոնները՝ դրանց նկատմամբ կանխարգելիչ ներգործություն ապահովելու համար: Հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային միավորի քրեաբանական փորձաքննություն չի իրականացվում, ինչը հե¬տևանք է համապատասխան իրավական կարգավորումների բացակայության: Բացարձակապես ակնհայտ է, որ գործում են հանցավորության հատուկ կան¬խարգելում իրականացնող մար¬մին¬ների գոր¬ծունեությունը կանոնակարգող իրավական ակտեր, որոնք պահանջում են կատարել վեր¬լուծական աշխատանք: Հեղինակը հանգում է այն եզակացության, որ դա չի նույնանում փորձաքննության իրականացման հետ, և տվյալ խնդիրը պահաջում է հետագա հետազոտություններ համապատասխան իրավական կար¬գա¬վորումների իրականացման նպատակով: Գիտական հետազոտությունների վերլուծության հիման վրա հեղինակը գալիս է նաև այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել ինչպես «Հանցագործությունների կանխարգել¬ման մասին» օրենք, որով հնրավորություն կընձեռնվի իրականացնել քրեաբանական փորձաքննության իրականաց¬ման ընդհանուր իրավական կարգավորումը, այնպես էլ «Քրեա¬բա¬նական փորձաքննության մա¬սին» օ¬րենք, որը, թույլ կտա կանոնակարգել քրեաբանական փորձաքննու¬թյան հասկացությունը, խնդիրները, կազ¬¬մա¬¬կերպման և անցկացման սկզբունք¬ները, օբյեկտները, քրեաբանական փորձաքննության տեսակները, փորձաքննու¬թյուններ նշանակող և անց¬կացնող մարմինների կարգավիճակը, փոր¬ձա¬քննու¬թյան եզրակացությանը ներ¬¬կայացվող պահանջները և այլ հարաբերու¬թյուն¬ներ: Բացի այդ, հեղինակն առաջարկում է վերոհիշյալ օրենքների դրույթների մանրամասն կա¬նոնակարգման նպատակով ընդունել համապա¬տաս¬խան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև ապահովել գործող ակտերի պատշաճ համապատասխանությունը հոդվածում առաջարկվող կանոնակարգերին։ Բանալի բառեր.
վարչատարածքային միավորի քրեաբանական փորձաքննություն, տարածք, քրեածին գործոն, զոհածին գործոն:.

Related Results

Փախստականների իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում
Փախստականների իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում
The objective of the article is to raise the problem of the legal status of refugees in the inner legal field, in conjunction with international humanitarian law, which is to prote...
Arshak Chopanian and the “Anahit” Journal in the Origins of Komitas Studies
Arshak Chopanian and the “Anahit” Journal in the Origins of Komitas Studies
The Armenian writer, critic, linguist, journalist and public figure Arshak Chopanian’s (1872–1954) role in the creative life of Komitas is exceptional, and significant is his contr...
A contribution to the fauna of tideidae mites (Arcariformes, Tydeidae) of Armenia
A contribution to the fauna of tideidae mites (Arcariformes, Tydeidae) of Armenia
This paper presents the results of Tideid mites’ study in Armenia, based on the data of our collections during 2019–2022. We contributed to the Tideid fauna of Armenia with four sp...
Դվին ամրոց-սրբավայրը պատմամշակութային համատեքստում
Դվին ամրոց-սրբավայրը պատմամշակութային համատեքստում
Հոդվածում ներկայացված է Դվին հնավայրի մ. թ. ա. III հազարամյակից սկսած մինչև մ. թ. IV դարն ընդգրկող մշակութային շերտերում ամրոց-սրբավայր զույգի ավանդապահ տևականության բնութագիրը: Պա...
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՏԵՍԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՏԵՍԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդվածում քննարկվել են սպառողական վարքի ուսումնասիրման տեսամեթոդական հիմքերը, կատարվել է երևույթի ժամանակագրական վերլուծություն։ Մանրամասն անդրադարձ է կատարվել սպառողական վարքի ուս...
ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆԲՈՒԺԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆԲՈՒԺԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Աշխատանքում ներկայացված են բուժական զբոսաշրջության մեջ քարանձավների դերի մասին: Քարանձավները պայմանավորված իրենց բնական պայմաններով կարևոր ազդեցություն ունեն մարդու մի շարք հիվանդո...
SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
Գրքում ներկայացված է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու (1710-1780) «Ջամբռ»-ի լրացված քննական բնագիրը՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Ս...

Back to Top