Javascript must be enabled to continue!
Բագրատունիների իշխանության տարածքները Տայքում և Կղարջքում VIII դ. վերջին-IX դ. սկզբին
View through CrossRef
Ուսումնասիրությունը վերաբերում է Բագրատունիների Տայքում և Կղարջքում հաստատվելու իրողություններին: Հատկապես կարևորվում է այն փաստը, որ այդ տոհմից Հայոց իշխան Աշոտ Կույր Բագրատունու (732-748) երկու որդիների սերունդները՝ Աշոտ Մսակերն ու նրա հորեղբայր Վասակը և սրա որդի Ատրներսեհը, Բագրևանդի 774-775 թթ. Ճակատամարտում արաբներից կրած պարտությունից հետո միաժամանակ հաստատվում են Տայքում և Կղարջքում: Հոդվածում ճշգրտվում են այնտեղ նրանց պատկանած տարածքները:
Ելնելով աղբյուրների տեղեկությունների քննությունից` կարելի է պնդել, որ հայ իշխանները 775-779 թթ. միջակայքում են գնացել Տայք: Նրանց մի մասը Վասակի ու Ատրներսեհի գլխավորությամբ այնտեղից անցել է Կղարջք, իսկ մյուս մասը Աշոտ Մսակերի գլխավորությամբ մնացել է Տայքում` հիմնելով Կալմախ ամրոցը:
Ատրներսեհը խնամիանում է վրացական Խոսրովյան դինաստիայի վերջին ներկայացուցիչ Ջուանշերի հետ (Արչիլ II-ի որդին): Վերջինս ամուսնանում է Բագրատունի իշխանի դուստր Լատավրիայի հետ և աներոջն է հանձնում որոշ տիրույթներ: Այդպիսով, Ատրներսեհը հիմք է դնում նոր իշխանության`Բագրատունիների վրացական ճյուղի գլխավորությամբ: Այն բռնեց հզորացման ուղին Ատրներսեհի որդի Աշոտ Բագրատունու օրոք, քանի որ Ջուանշեր Խոսրովունու մահից հետո նրա բոլոր տիրույթներն անցնում են Աշոտին: Այդ իշխանությունն է, որ վրաց պատմագիտական գրականությունն անվանում է «Տաո-Կլարջեթիի» (Տայք-Կղարջքի) կամ «Քարթվելական թագավորություն», նույնիսկ` «Իբերական թագավորություն» :
Սույն ուսումնասիրության հիմնական նպատակն է քննել և պարզաբանել Աշոտ Մսակերին ու Վասակ և Ատրներսեհ Բագրատունիներին պատկանած սկզբնական տիրույթները, ինչպես նաև Ջուանշեր Խոսրովունուց հետո Բագրատունիների վրացական ճյուղի իշխանության տարածքները:
Title: Բագրատունիների իշխանության տարածքները Տայքում և Կղարջքում VIII դ. վերջին-IX դ. սկզբին
Description:
Ուսումնասիրությունը վերաբերում է Բագրատունիների Տայքում և Կղարջքում հաստատվելու իրողություններին: Հատկապես կարևորվում է այն փաստը, որ այդ տոհմից Հայոց իշխան Աշոտ Կույր Բագրատունու (732-748) երկու որդիների սերունդները՝ Աշոտ Մսակերն ու նրա հորեղբայր Վասակը և սրա որդի Ատրներսեհը, Բագրևանդի 774-775 թթ.
Ճակատամարտում արաբներից կրած պարտությունից հետո միաժամանակ հաստատվում են Տայքում և Կղարջքում: Հոդվածում ճշգրտվում են այնտեղ նրանց պատկանած տարածքները:
Ելնելով աղբյուրների տեղեկությունների քննությունից` կարելի է պնդել, որ հայ իշխանները 775-779 թթ.
միջակայքում են գնացել Տայք: Նրանց մի մասը Վասակի ու Ատրներսեհի գլխավորությամբ այնտեղից անցել է Կղարջք, իսկ մյուս մասը Աշոտ Մսակերի գլխավորությամբ մնացել է Տայքում` հիմնելով Կալմախ ամրոցը:
Ատրներսեհը խնամիանում է վրացական Խոսրովյան դինաստիայի վերջին ներկայացուցիչ Ջուանշերի հետ (Արչիլ II-ի որդին): Վերջինս ամուսնանում է Բագրատունի իշխանի դուստր Լատավրիայի հետ և աներոջն է հանձնում որոշ տիրույթներ: Այդպիսով, Ատրներսեհը հիմք է դնում նոր իշխանության`Բագրատունիների վրացական ճյուղի գլխավորությամբ: Այն բռնեց հզորացման ուղին Ատրներսեհի որդի Աշոտ Բագրատունու օրոք, քանի որ Ջուանշեր Խոսրովունու մահից հետո նրա բոլոր տիրույթներն անցնում են Աշոտին: Այդ իշխանությունն է, որ վրաց պատմագիտական գրականությունն անվանում է «Տաո-Կլարջեթիի» (Տայք-Կղարջքի) կամ «Քարթվելական թագավորություն», նույնիսկ` «Իբերական թագավորություն» :
Սույն ուսումնասիրության հիմնական նպատակն է քննել և պարզաբանել Աշոտ Մսակերին ու Վասակ և Ատրներսեհ Բագրատունիներին պատկանած սկզբնական տիրույթները, ինչպես նաև Ջուանշեր Խոսրովունուց հետո Բագրատունիների վրացական ճյուղի իշխանության տարածքները:.
Related Results
Murine Monoclonal Antibody To Porcine Factor VIII:C
Murine Monoclonal Antibody To Porcine Factor VIII:C
Mice were immunized with factor VIII complex and boosted with partially purified VIII coagulant (VIII:C). These mice produced antisera which caused inhibition of VIII: C activity i...
Արհեստները Գեղարքունիքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ըստ պատմազգագրական նյութերի
Արհեստները Գեղարքունիքում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին ըստ պատմազգագրական նյութերի
Սույն աշխատանքի ընձեռած հնարավորությունների սահմաններում ներկայացված են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Գեղարքունիքում և մասնավորապես Նոր Բայազետում գոյություն ունեցած շուրջ ...
Default one-stage assay for hospitalized hemophilia A patients: A cautionary tale
Default one-stage assay for hospitalized hemophilia A patients: A cautionary tale
Abstract
Case Presentation:
A 22-year-old male with past medical history significant for mild hemoph...
Human Factor VIII Concentrates in Hemophiliac Dogs
Human Factor VIII Concentrates in Hemophiliac Dogs
Human factor VIII corrects the clotting defect in dog hemophilic plasma in vitro. The present studies were undertaken to see if this happened in vivo and to look for and document t...
Alteration of Coagulation in Intensively Transfused Hemophilic Patients
Alteration of Coagulation in Intensively Transfused Hemophilic Patients
Bleeding may occasionally occur in adequately transfused hemophilic patients. To investigate this phenomenon, 11 patients with classical hemophilia had serial coagulation studies p...
THE EFFECTIVENESS OF USING TIME TOKEN AREND STRATEGY TO IMPROVE STUDENT’S SPEAKING ABILITY
THE EFFECTIVENESS OF USING TIME TOKEN AREND STRATEGY TO IMPROVE STUDENT’S SPEAKING ABILITY
Abstract
This study aims to determine the effect of using the Time Token Arend strategy on the ability to speak English in class VIII MTsN 1 Mentawai Islands. This research i...
Pharmacokinetics of Factor VIII Level in Patients Hemophilia A in Relation to Clinical and Radiological Outcomes
Pharmacokinetics of Factor VIII Level in Patients Hemophilia A in Relation to Clinical and Radiological Outcomes
Abstract
Background
The benefit of pharmacokinetics (PK) -guided dosing is that both prophylactic and “on demand” dosing will be...
Elevations in VIII:C, VIIIR:Ag and VIIIR:vW
Elevations in VIII:C, VIIIR:Ag and VIIIR:vW
High levels of factor VIII:C and VIIIR:Ag have been described following exercise, in pregnant women and in liver diseases. The objective of the present study was to compare levels ...

