Search engine for discovering works of Art, research articles, and books related to Art and Culture
ShareThis
Javascript must be enabled to continue!

Արևմտահայ պարբերական մամուլը 1840-ական թթ. Շվեյցարիայում ազգային շարժումների մասին

View through CrossRef
  1840-ական թվականներին Շվեյցարիայում ծավալված կանտոնային շարժումը չվրիպեց ժամանակի հայ պարբերական մամուլի ուշադրությունից։ Դրան անմիջականորեն անդրադարձան արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարակիր «Արշալույս Արարատյան», «Հայաստան» ու «Եվրոպա» թերթերը։ Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը շվեյցարական ազգային շարժումը բնորոշում էր որպես «ներքին շփոթություններ», որոնք պայմանավորված էին 1830 թ. հուլիսյան հեղափոխության ու արմատականների քարոզչության ազդեցությամբ։ Ըստ թերթի՝ արմատական կանտոնները ցանկանում էին գործող իշխանությունները տապալել ու հանրապետական կարգեր հաստատել։ Մխիթարյանները 1815 թ. Վիեննայի դաշնագրությամբ Եվրոպայում ճանաչված միապետական կարգերի կողմնակիցներ էին, ուստի կանտոնների պայքարն անվանում էին «խռովություն»։ Կաթոլիկ Մխիթարյանները կանտոնային շարժման մեջ կարևորում էին նաև կրոնական խնդիրը՝ դժգոհելով, որ բռնությունների են կիրառվում եկեղեցու դեմ, փակվում են վանքերը։ «Արշալույս Արարատյանը» վստահ չէր, որ խռովարար լեռնային կանտոնները հաջողության կհասնեին։ Թերթը կանտոնների պայքարի մասին իր դիրքորոշումը բացահայտ չէր արտահայտում. բավարարվում էր քողարկված կարծիք արտահայտել իր գաղափարակից եվրոպական մամուլի հրապարակումներով։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» պաշտոնաթերթը նույնպես չէր անտեսում կանտոնային շարժման մեջ կրոնական պարը, բայց գերադասատում էր այդ մասին պատմել սոսկ «որպես պատմիչ»։
Title: Արևմտահայ պարբերական մամուլը 1840-ական թթ. Շվեյցարիայում ազգային շարժումների մասին
Description:
  1840-ական թվականներին Շվեյցարիայում ծավալված կանտոնային շարժումը չվրիպեց ժամանակի հայ պարբերական մամուլի ուշադրությունից։ Դրան անմիջականորեն անդրադարձան արևմտահայ ազգային-պահպանողական հոսանքի գաղափարակիր «Արշալույս Արարատյան», «Հայաստան» ու «Եվրոպա» թերթերը։ Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» քաղաքական շաբաթաթերթը շվեյցարական ազգային շարժումը բնորոշում էր որպես «ներքին շփոթություններ», որոնք պայմանավորված էին 1830 թ.
հուլիսյան հեղափոխության ու արմատականների քարոզչության ազդեցությամբ։ Ըստ թերթի՝ արմատական կանտոնները ցանկանում էին գործող իշխանությունները տապալել ու հանրապետական կարգեր հաստատել։ Մխիթարյանները 1815 թ.
Վիեննայի դաշնագրությամբ Եվրոպայում ճանաչված միապետական կարգերի կողմնակիցներ էին, ուստի կանտոնների պայքարն անվանում էին «խռովություն»։ Կաթոլիկ Մխիթարյանները կանտոնային շարժման մեջ կարևորում էին նաև կրոնական խնդիրը՝ դժգոհելով, որ բռնությունների են կիրառվում եկեղեցու դեմ, փակվում են վանքերը։ «Արշալույս Արարատյանը» վստահ չէր, որ խռովարար լեռնային կանտոնները հաջողության կհասնեին։ Թերթը կանտոնների պայքարի մասին իր դիրքորոշումը բացահայտ չէր արտահայտում.
բավարարվում էր քողարկված կարծիք արտահայտել իր գաղափարակից եվրոպական մամուլի հրապարակումներով։ Կ.
Պոլսի հայոց պատրիարքարանի «Հայաստան» պաշտոնաթերթը նույնպես չէր անտեսում կանտոնային շարժման մեջ կրոնական պարը, բայց գերադասատում էր այդ մասին պատմել սոսկ «որպես պատմիչ»։.

Related Results

Հայերը Վրաստանում (կրթամշակութային կյանքը 1918-1920 թվականներին)
Հայերը Վրաստանում (կրթամշակութային կյանքը 1918-1920 թվականներին)
Վեր  հանելով  կատարած  քննության  արդյունքները,   փաստենք,  որ  հայազգի  մտավորակակնները  նպատակ  ունեին  ստեղծել  Վրաստանում  ազգային  ինքնավար կրթահամալիրներ,որոնք  ազգային  և  ա...
Armenian Manuscript-Related Articles in the Pages of the “Bazmavep” in the 19th Century
Armenian Manuscript-Related Articles in the Pages of the “Bazmavep” in the 19th Century
In the 19th century, publication of the descriptions and studies of Armenian manuscripts began through the manuscript catalogues and the publication of articles in Armenian periodi...
Typical Finds of Scythian Culture From the Pijut Cemetery (Lori, Armenia)
Typical Finds of Scythian Culture From the Pijut Cemetery (Lori, Armenia)
The Scythian artefacts found during archaeological excavations provide interesting insights into the influence and spread of the Scythian culture. The Scythians were known for thei...
Armenian Schools In France From The Viewpoint A Japanese Sociologist
Armenian Schools In France From The Viewpoint A Japanese Sociologist
Ֆրանսիայում ապրող հայերը ստեղծել և ղեկավարում են մի քանի դպրոցներ, որոնք կոչվում են «Հայկական դպրոցներ»: Այս դպրոցները լիազորված են Ֆրանսիայի ազգային կրթական համակարգի կողմից, մինչ...
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
Մեծ է զբոսաշրջության դերը մարդկանց հանգստի կազմակերպման, միջմշակութային հաղորդակցության ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, էկոլոգիական խ...
ՌԴ Հայկական սփյուռքի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում (1991-2008 թթ.)
ՌԴ Հայկական սփյուռքի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում (1991-2008 թթ.)
Հայերը պատմական իրադարձությունների որոշակի բերումով, X-XI դդ. սկսած, դարեր շարունակ բնակվել են Ռուսաստանում, որտեղ գրեթե մշտապես աչքի են ընկել տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ...
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
Մինչև 1840-ական թվականները Գյումրի-Ալեքսանդրապոլն աննշան գյուղաքաղաք էր՝ հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող ազգաբնակչությամբ: Սակայն, XIX դ. կեսերից սկսած՝ նորաստեղծ քաղաքը ուն...

Back to Top