Javascript must be enabled to continue!
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
View through CrossRef
Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝
– տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը;
– ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:
Yerevan State University
Title: ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Description:
Ազգային տնտեսությունների զարգացման հաջողությունները կամ ձախողումներն էապես կախված են տնտեսական քաղաքականության արդյունավետությունից: Աշխարհի երկրների մեծամասնությունը գրանցում է տնտեսական զարգացման անհաջողություններ, կամ լավագույն դեպքում զարգացման ցածր տեմպեր: Նման դրվածքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ ինչո՞ւմ են տնտեսական քաղաքականության արդյունավետության ձախողման պատճառները, որո՞նք են արդյունավետության վրա ազդող գործոնները։ Հոդվածում տարբերակվում ու մանրամասնվում են տնտեսական քաղաքականության ձևավորման, իրականացման և այլ ենթահամակարգերի հետ համագործակցության (սիներգիայի) գործընթացներում նրանց արդունավետության վրա ազդող գործոնները, ինչպես նաև, հիմնախնդիրները։ Ըստ մեր դիտարկումների՝ տնտեսական քաղաքականության ձևավորման արդյունավետության վրա վրա ազդող գործոններն են՝
– տեսական հիմնավորման փուլում՝ տնտեսական համակարգի բարդությունը, տնտեսական լուծումների բազմակիությունը, մոտեցումների իրարամերժությունը;
– ինստիտուցիոնալ համաձայեցման փուլում՝ արտաքին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը, ներքին քաղաքական շահերը, նպատակային հիպոթեզները: Թերգիտելիքների, կա՛մ արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող ճնշումների, տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները կարող են չհամապատասխանել տվյալ երկրի տնտեսա-կան զարգացման առաջնահերթություններին, լինել ոչ արդյունավետ։ Եթե նույնիսկ տնտեսական քաղաքականության տեսական հիմնավորումները, լինեն գիտականորեն անթերի հիմնավորված, միևնույնն է, դրանք կյանքի են կոչվում քաղաքական ինստիտուտների կողմից և վերաձևակերպվում ի շահ քաղաքական արդյունավետության: Եվ եթե քաղաքական ինստիտուտները էքստրակտիվ են, էլիտայի շահերը պաշտպանող, ապա տնտեսական արդյունավետությունը զոհաբերվում է մասնավոր հետաքրքրություններին։ Տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, դատական համակարգի անաչառությունը, կոռուպցիայի, բյուրոկրատիայի և հանցագործության բացակայությունը, քաղաքական կայունությունն և վստահելիությունը: Առանց գործարար միջավայրի բարելավման տնտեսական քաղաքականութունը կամ արդյունավետ չէ, կամ էլ ընդհանրապես չի գործում: Տնտեսական քաղաքականության համակարգային գործակցության (սիներգիայի) արդյունավետության վրա ազդող գործոններն են՝ վերջինիս հետ սերտորեն առնչվող ենթահամակարգերի՝ մասնավորապես ենթակառուցվածքների, կրթության, գիտության զարգացումը և միմյանց հետ փոխհամագործակցությունը։ Էապես կարևոր է ենթահամակարգերի միմյանց հետ փոխհամա-գործակցությունը: Տնտեսական քաղաքականության արդյունավետության հիմնախնդիրների պատճառների, ազդող գործոնների ուսումնասիրությունն ու պարզաբանումը մեզ հնարավորություն է տալիս իրավիճակային լուծումներից անցում կատարել ռազմավարական լուծումների, հետևանքային լուծումներից՝ պատճառային լուծումների և դրանով իսկ ապահովել տնտեսական զարգացման երկարաժամկետ կայուն արդյունավետություն:.
Related Results
SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
SIMEON YEREVANTSI - JAMBR/ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ - ՋԱՄԲՌ
Գրքում ներկայացված է Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու (1710-1780) «Ջամբռ»-ի լրացված քննական բնագիրը՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Ս...
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
The Socio-Economic Life of Transcaucasian Cities in the 19th Century on the Example of Gyumri-Alexandrapol
Մինչև 1840-ական թվականները Գյումրի-Ալեքսանդրապոլն աննշան գյուղաքաղաք էր՝ հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող ազգաբնակչությամբ: Սակայն, XIX դ. կեսերից սկսած՝ նորաստեղծ քաղաքը ուն...
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ /
ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ /
Հոդվածի նպատակն է միավորված համայնքների տեղականինքնակառավարման արդյունավետության գնահատման առկագործիքակազմերին զուգահեռ ստեղծել ինքնագնահատման գործիքակազմ՝կարեւորելով համայնքի ոլոր...
ԱՆՏԻՈՔԻ ԴԵՐԸ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ THE ROLE OF ANTIOCH IN THE POLICY OF LEVON THE
ԱՆՏԻՈՔԻ ԴԵՐԸ ԼԵՎՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ THE ROLE OF ANTIOCH IN THE POLICY OF LEVON THE
Starting from 1176, a group of high-ranking Armenian clerics close to Nersēs of Lambron, the Bishop of Tarsus, in response to the 9th point of the demand set forth by Manuel I Komn...
The Assessment Of Hydroelectricity Development Possibilities In Syunik Region (Armenia)
The Assessment Of Hydroelectricity Development Possibilities In Syunik Region (Armenia)
Эффективное использование малых водных источников в Сюникской области РА важно с точки зрения экономии топливно-энергетических ресурсов, защиты окружающей среды, энергетической без...
The Economic Peculiarities Of The Construction Of Small Hydroelectric Plants
The Economic Peculiarities Of The Construction Of Small Hydroelectric Plants
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության, շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարևոր նշանակություն ունի փոքր ջրհոսքերի էներգիայի արդյունավետ օգտագործումը: Հարկ է նշել, որ աշխ...
Պետության վճարային հաշվեկշիռը և տնտեսության արդյունավետության ամփոփ գնահատումը / Balance of Payments of the State and Consolidated Assessment of the Efficiency of the Economy
Պետության վճարային հաշվեկշիռը և տնտեսության արդյունավետության ամփոփ գնահատումը / Balance of Payments of the State and Consolidated Assessment of the Efficiency of the Economy
The balance of payments holds a unique and special position in the system of summary indicators
characterizing the state of any economy and the intensity and effectiveness of its e...
The Dual Alliance Under the Perspective of the Theory of Alliance Dilemma: A Study Centered on Macedonian Reforms (1903-1908)
The Dual Alliance Under the Perspective of the Theory of Alliance Dilemma: A Study Centered on Macedonian Reforms (1903-1908)
The Dual Alliance was an important achievement of Germany’s proactive diplomacy, which eliminated the hidden security risk of Austria-Hungary’s fall to the hostile countries, and r...

